ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հիսուն-հիսուն հարաբերակցությամբ

Հիսուն-հիսուն հարաբերակցությամբ
26.06.2012 | 21:29

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր ընտրանուց առայժմ ռինգ է դուրս եկել ութ մարզիկ: Հաջող են մեկնարկել փորձառուներից 2011-ի Եվրոպայի կրտսեր տարիքի առաջնության հաղթող, 46 կիլոգրամ քաշային, վանաձորցի Հրայր Շահվերդյանը (մրցակիցն եղել է լեհ Տոմաս Վոյչեկը) ու 2010-ի Եվրոպայի կրտսեր տարիքի առաջնության երկրորդ մրցանակակիր, երևանցի Էրիկ Պետրոսյանը (52 կգ): Նա առավելության է հասել բելառուս Միկալայ Շակի նկատմամբ: Մեկնարկային մարտերը հաղթական են եղել նաև երևանցի Սամվել Մելիքյանի (57 կգ) ու արարատցի Արշակ Գրիգորյանի (63 կգ) համար: Վերջիններս հաղթահարել են ֆին Վիկտոր Դոնաթի ու գերմանացի Մարսել Հայդալիի արգելքը: Ցավոք, անհաջողության են մատնվել Նասիբ Պողոսյանը (50 կգ), Արթուր Ավդալյանը (80 կգ), Արարատ Գյուլբանգյանը (57 կգ), Սերյոժա Հակոբյանը (+80 կգ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ